Վրաստանում վթարից տուժած երեխան գիտակցության է եկել
Վրաստանում տեղի ունեցած վթարի պատճառով 14-ամյա տուժած երեխային, որին ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բրիգադը՝ բաժնի վարիչ Աննա Չոբանյանի գլխավորությամբ բարեհաջող տեղափոխել էին Երևան, գիտակցության է եկել։
«Հանվել է նաև արհեստական շնչառության սարքը, երեխան սկսել է շնչել ինքնուրյուն: Հաջորդ շաբաթ եթե վիճակը կայուն լինի` կվիրահատվի: Կյանքին սպառնացող վտանգը գնալով փոքրանում է»,-հայտնում են բժշկական կենտրոնից։
Ավելի վաղ կենտրոնից տեղեկացրել էին, որ Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 12-ամյա տղան լիարժեք առողջ այսօր դուրս գրվեց հիվանդանոցից: Նրան ուղեկցում են նրան բուժող բժիշկները։
Տղայի մոտ ախտորոշվել էր փակ գանգուղեղային վնասվածք, գանգուղեղի ձախ քունքային բլթի սալջարդ, սուբարախնոիդալ արյունազեղում, քթի ոսկրի կոտրվածք: Ձախ թոքի սալջարդ:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վրաստանում։ 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած 12-ամյա տղայի մոտ դրական տեղաշարժ կա
- Վրաստանում ողբերգական վթարից տուժած քաղաքացիներն արդեն Հայաստանի բժշկական կենտրոններում են
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին