Փարիզի Օպերան 11 հազար մետր բարձրության վրա գտնվող ինքնաթիռում ներկայացրել է Չայկովսկու «Կարապի լիճ» բալետը
Հաճելի անակնկալի են ականատես եղել հուլիսի 6-ին Air France ավիաընկերության Շանհայ-Փարիզ ինքնաթիռի ուղևորները։
Փարիզի Օպերայի բալետի պարուհիները ինքնաթիռում, որը գտնվել է 11 հազար մետր բարձրության վրա, ներկայացրել է Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճ» բալետը՝ նստարանների արանքում։
Նշվում է, որ ներկայացումը ցուցադրվել է այն ժամանակ, երբ ինքնաթիռը գտնվել է Սանկտ Պետերբուգի երկնքում, որը Չայկովսկու ծննդավայրն է։
Ինչպես գրում է ֆրանսիական Vanity Fair-ը, այս գեղեցիկ անակնկալը Air France-ի և Փարիզի Օպերայի համագործակցության արդյունքն է։
A very special and memorable flight on @airfrance today from Shanghai to Paris! For the first time @operadeparis performed wonderful ballet onboard the flight as a surprise to all the passengers! Have a look at this wonderful occasion! ❤️✈️#Airfrance #franceisintheair #AF117 pic.twitter.com/qCD9lWi4np
— Sam Chui (@SamChuiPhotos) July 6, 2019
Quelques danseuses de l'opéra de Paris, dans le vol retour de la tournée en Asie ! Merci pour ce beau partenariat @airfrance pic.twitter.com/zfX1RGv8QN
— Jpthiellay (@jpthiellay) July 7, 2019