«Ոսկե ծիրան». Ըմբոստ մեքսիկուհին՝ «Գիեդանիի պորտ»-ից
Մեքսիկացի ռեժիսոր Շավի Սալայի «Գիեդանիի պորտը» ֆիլմն ընդգրկված է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթում։ Լրագրողների հետ հանդիպմանը ռեժիսորն ասաց, որ իր ֆիլմը բնիկ մեքսիկացի աղջկա մասին է, որի յուրահատկություններիցն մեկն այն է, որ այդ նա ըմբոստանում է։
«Ֆիլմում կարևոր տարրը հպատակ լինելն է, կամ չենթարկվելը»,- նշեց նա։
Ռեժիսորի խոսքով, սա հորինված պատմություն է, բայց բնորոշ է շատ բնիկ ցեղերի։ Նա երկու տարի փնտրել է գլխավոր դերը մարմնավորող դերասանուհուն, քանի որ ռեժիսորի համար սցենարից հետո շատ կարևոր են հենց դերասանների ցանկը։
«Ֆիլմը մաս է կազմում այն հասարակական մեծ փոփոխություններին, որոնք ընթանում են Մեքսիկայում։ Մենք փրոձում ենք նոր հասարակություն կառուցել»,- ասաց մեքսիկացի ռեժիսորը։
Նա նշեց, որ ֆիլմում ներկայացված է դասակարգային պայքարը։ Ռեժիսորը խոսքով, իր ֆիլմը միջին, բարձր խավի համար հաճելի, հարմար չի լինի դիտել, քանի որ միշտ չէ, որ հարթ հարաբերություններ կան բնիկների և միջին ու բարձր խավերի միջև։
Ֆիլմի մասին
Սապոտեկ հնդկացիական ցեղից սերող մի աղջիկ՝ Գիեդանին, մոր հետ սպասուհու աշխատանքի է անցնում Մեխիկոյում՝ միջին դասի վերնախավին պատկանող մի ընտանիքում: Աղջիկը չի համակերպվում, դիմադրում է և ընդդիմանում կարգուկանոնին: Ամեն ինչ փոխվում է, երբ նա հանդիպում ու ընկերանում է Կլաուդիա անունով մի ըմբոստ աղջկա հետ:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեկնարկել է հուլիսի 7-ին։ Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաև աշխարհի հեղինակավոր կինոփառատոներից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից, ընտրվել են մի շարք կինոնկարներ: Փառատոնն ունի միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական) մրցութային ծրագիր, որը ներառում է 12 ֆիլմ ավելի քան 17 երկրներից և կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթ, որը ներառում է 25 ֆիլմ՝ Հայաստանից, Թուրքիայից, Իրանից և Վրաստանից:
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան». Հնարավոր է Գյումրիում գտնել երջանկություն
- «Ոսկե ծիրան». Կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեին հանձնվել է «Եղիցի լույս» մրցանակ
- «Ոսկե ծիրան». Դարյա Շումակովան սիրահարված է Հայաստանի հոգևոր գեղեցկությանը
- «Ոսկե ծիրան». «Աստված գոյություն ունի, անունն էլ՝ Պետրունյա»
- «Ոսկե ծիրան». Չինացի ռեժիսորը ցանկացել է ցույց տալ, որ սերը բոլորի համար է
- Ռալֆ Յիրիկյան. «Ոսկե ծիրանը» բարձր նշաձող է սահմանել ոչ միայն մեր, այլև կինոփառատոնային արվեստը գնահատող այլ երկրներում
- «Ոսկե ծիրանի» մեկնարկը տրված է
- «Ոսկե ծիրանը»-ը կմեկնարկի Չուն-հո Պոնի «Մակաբույծը» ֆիլմով
- Հուլիսի 7-ին կմեկնարկի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը
- «Ոսկե ծիրանի» ազդագրային արվեստը
- «Ոսկե ծիրան». «Տիտանիկի» դերասանների հետ աշխատած մասնագետը կգա Հայաստան
- «Ոսկե ծիրանը»՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների գնահատմամբ
- «Ոսկե ծիրանի» ֆիլմերն ու ժյուրին
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում