Beeline-ի և Թումոյի համատեղ նախագծի մասնակիցների աշխատանքները ներկայացվել են ցուցահանդեսի շրջանակում
Հայաստանում Beeline-ի և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում Թումո Երևանում տեղի է ունեցել երեք աշխատարանների արդյունքների ցուցադրությունը:
Ընկերությունից հայտնում են, որ հուլիսի 1-ին կենտրոնում մեկնարկած վիրտուալ իրականության, եռաչափ մոդելավորման և տպագրության երեք գործնական նախագծերը Թումոյի ուսանողների հետ վարել են ոլորտի առաջատար մասնագետներ Կանադայից, Ամերիկայից և Ֆինլանդիայից: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Beeline-ի տնօրեն Անդրեյ Պյատախինը և Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:
Խորվաթ ճարտարագետ Լուկա Պիսկորեցն ու իր ուսանողները ներկայացրել են գեներատիվ մոդել, որը պատանիները ստեղծում են Python ծրագրավորման լեզվի ալգորիթմների, 3D մոդելավորման Rhino ծրագրի և ԱՅԲ դպրոցի կողմից տրամադրված CNC մեքենայի շնորհիվ։ Աալտո համալսարանի գիտությունների թեկնածու ու ճարտարապետ Աշիշ Մոհիտեի աշխատարանում թումոցիները ծրագրավորել են 3D տպիչ Arduino ծրագրում և հավաքել են այն անհրաժեշտ դետալներից: Իսկ Սքոթ Նազարյանը, Հայգ Արմենն ու ուսանողները ներկայացրել են ընթրիքի համար վիրտուալ իրականությունում ստեղծված միջավայրը:
«Հուլիս ամիսը Թումոյում լիովին նվիրված է աշխատարաններին: Պատանիները աշխատում են պրակտիկ նախագծերի վրա առաջատար մասնագետների հետ ամբողջ աշխարհից: Այս երեք նորարարական նախագիծը մենք իրականացրինք Հայաստանում Beeline-ի հետ համագործակցությամբ, և մենք շնորհակալ ենք Beeline-ին մեր աշխատանքին հավատալու համար», - ընդգծել է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:
«Բոլոր ժամանակներում մարդկության մեջ հաղթող է եղել նա, ով տիրապետել է տեխնոլոգիաներին: Այսօր մեր խնդիրն ու նպատակն է մեր երեխաներին տրամադրել ամեն հնարավոր գիտելիքներն ու հնարավորությունները, որպեսզի ժամանակակից և արդյունավետ տեխնոլոգիաները ծառայեն իրենց հաջողությանը: Վստահ եմ, որ այս ծրագրի ընթացքում ստացված գիտելիքները նրանց փայլուն ապագայի հիմքը կդառնան», - նշել է Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
2019 թվականի ապրիլին Հայաստանում Beeline-ը և Թումոն հայտարարել են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակներում 2019-ի ընթացքում Թումո կայցելեն տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներ՝ Թումոյի ուսանողների հետ իրականացնելու աշխատարաններ՝ գործնական նախագծեր մի շարք ոլորտներում, ինչպիսիք են մեքենայական ուսուցումը, վեբ ծրագրավորումը, 3D մոդելավորումը և այլն: Ընդհանուր առմամբ նախագծերին կմասնակցեն 100-ից ավելի ուսանողներ:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ը զբոսաշրջիկներին 4G Wi-Fi մոդեմներ կտրամադրի
- Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը ԹՈՒՄՈ Գյումրիում ներկայացրեցին «Արվեստանոց» ցուցադրությունը
- Beeline-ի գլխավոր տնօրենը գործարար նախաճաշ է անցկացրել Առաջնորդության դպրոցի համայնքի շրջանավարտների հետ
- Beeline-ի և Թումոյի համատեղ նախագծի շրջանակում մեկնարկեց երեք դասընթաց
- Beeline-ի հաճախորդներն էլ ավելի շատ ինտերնետ կստանան յուրաքանչյուր ամիս
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան