Լևոն Աղասյան. Եթե կոպիտ սխալներս չլինեին, առնվազն արծաթե մեդալակիր կդառնայի
Իտալական Նեապոլում ընթացող 30-րդ Ուսանողական խաղերում եռացատկորդ Լևոն Աղասյանը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը՝ ցատկելով 15 մետր 73սմ:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Աղասյանը ամփոփել է մրցելույթները Ուսանողական խաղերում.
«Իմ կարծիքով ելույթս վատն էր: Շատ կոպիտ սխալ թույլ տվեցի ու չկարողացա պայքարել մեդալի համար։ Նախնական 3 ցատկերից երկուսը ձախողեցի (խմբ. տրորել է կարմիր գիծը, որը չեղյալ է համարում արդյունքը): Միակ դրական կողմն այն է, որ այդ ցատկերիցս ցանկացածը, եթե հաշվեին, ամենաքիչը արծաթե մեդալ կապահովեի»,- ասել է Լևոն Աղասյանը:
Հիշեցնենք, որ մինչև Ուսանողական խաղեր մեկնելը, Լևոն Աղասյանը հուլսի 5-7-ը մասնակցեց աթլետիկայի Հայաստանի առաջնությանը, որտեղ գրանցեց 17 մետր 08 սմ արդյունք ՝ սահմանելով անձնական ռեկորդ և նվաճեց Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան