Աննա Հակոբյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
Վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական
հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 12-ին այցելել է
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:
Հակոբյանի գրասենյակից մանրամասնում են, որ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է կենտրոնով, ծանոթացել պայմաններին:
Այնուհետև կենտրոնի գրադարանում Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել Հանրային
հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրին և ամփոփել «Իմ քայլը» հիմնադրամի
գործունեության մեկամյակը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում