Պալմիրայի բարելիեֆները վերականգնվում են
Դամասկոսի ազգային թանգարանի վերականգնող մասնագետները սկսել են Պալմիրայի հնագույն բարելիեֆների վերականգնումը, որոնք վնասել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին ասել է թանգարանի տնօրեն Օման Սաադը։
Մասնագետները վերականգնում են արվեստի գործերը՝ հիմնվելով հին լուսանկարների վրա։ Վերականգնման համար ռեստավրատորները օգտագործում են Պալմիրայից բերված կրաքար։
«Ցանկանում ենք պահպանել քանդակները հաջորդ սերունդների համար»,- ասել է ռեստավրատորներից մեկը։
Պալմիրայից բերվել է այն ամենը, ինչ հնարավոր է եղել։ Շատ քանդակներ ահաբեկիչներն առևանգել էին։ 10 հազար ցուցանմուշներից վերականգնվելու է մեկ երրորդը։
Հուշարձանների վերականգնումը կատարվում է բացառապես Սիրիայի բյուջեի հաշվին։ Որևէ միջազգային կազմակերպությունից, այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ից, համաշխարհային պատմական ժառանգության վերականգնման համար գումար չի ստացվել։
«Կարծում եմ, սա քաղաքական հարց է։ Մինչ այդ նրանք օգնել էին՝ 2014-ին, 2015-ին, բայց այժմ նրանցից օգնություն չկա։ Դա վերաբեում է ոչ միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ին, նաև այլ առաքելությունների, որոնք աշխատել են այստեղ»,- ասել է թանգարանի տնօրենը։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայի իշխանությունները Պալմիրայում վերականգնում են ենթակառուցվածքները
- Երբ Պալմիրան պատրաստ կլինի ընդունել զբոսաշրջիկներ
- Սիրիայում սկսել են վերականգնել Պալմիրայի հուշարձաններն առանց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության
- Սիրիական բանակը Դամասկոս-Պալմիրա մայրուղին հսկողության տակ Է վերցրել
- Ռուսաստանն ու Սիրիան համատեղ կնկարահանեն «Պալմիրա» ֆիլմը
- Սիրիայում գնահատել են Պալմիրայի հուշարձաններին հասցված վնասը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա