Կարճվել է «Ռեսո Գարանտիա»-ի համասեփականատերերի հանդեպ հարուցված գործը
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը կարճել է «Ռեսո Գարանտիա» ապահովագրական ընկերության համասեփականատերերի հանդեպ հարուցված գործը: Միջազգային հետախուզում էր հայտարարվել ուկրաինացի գործարար Լև Խլյավիչի նկատմամբ: Մինչ այդ նա Կիևում քրեական գործ էր նախաձեռնել ապահովագրական ընկերության համասեփակատեր, ղեկավարներ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովների նկատմամբ: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը։
Forbes-ի ռուսական ցանկում ընդգրկված գործարարները մեղադրվում էին խարդախության համար, սակայն քրեական հետապնդումը դադարեցվեց ապացույցների անբավարար լինելու հետևանքով։
Նշենք, որ հայաստանյան «ՌԵՍՈ» ԱՓԲԸ–ն փոխկապակցված է ռուսական «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական ԲԲԸ-ի հետ: Իր հերթին, ռուսական «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական ԲԲԸ-ի բաժնետերերն են ֆրանսիական AXA-ն (36.6%), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (10%), իսկ բաժնետոմսերի 54,4% պատկանում են հայազգի Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսովներին:
«ՌԵՍՈ» անվանումը հապավում է, որը նշանակում է ռուս-եվրոպական ապահովագրական ընկերություն (Русско-Европейское страховое общество):
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան