
«Գազպրոմից» աշխատանքային խումբ է գալու Հայաստան
Գազի սակագնի հարցը բազմաբաղադրիչ է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝ անդրադառնալով գազի սակագնի շուրջ ընթացող բանակցություններին։
«Չեք պատկերացնի՝ ինչքան շատ կոմպոնենտներ կան, որոնք քննարկվել են և ենթակա են քննարկման, ուստի չէի ցանկանա հիմա սպասումներ ձևավորել, քանի որ դեռևս մեծ աշխատանք կա անելու»,- ընդգծեց փոխվարչապետը՝ հավելելով, որ սակագների հետ կապված հստակ ոչինչ չեն կարող ասել։
Դիտարկմանը՝ խոսակցություններ կան, որ 2020 թվականի հունվարի 1-ից բարձրանալու է գազի սակագինը, Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Ես նման պաշտոնական որևիցե ազդակ այս հարցի հետ կապված չեմ ստացել»:
Հարցին, թե գազի գինը ցածր է մնում «Գազպրոմ Արմենիայի» խնայողությունների հաշվին, դա որքա՞ն կարող է շարունակվել, փոխվարչապետն ասաց, որ անվերջ չի կարող տևել, բայց արդյունվետության հաշվին սահմանի գնի թանկացումը պահպանելը սցենարներից մեկն է, որը կրում է ժամանակավոր բնույթ:
Դիտարկմանը՝ ռուսական գազից հրաժարվելու և Իրանից գազ գնելու համար քաղաքական կամք կա, թե ոչ, Մհեր Գրիգորյանը նշեց, որ իրենց գործողությունները պետք է պայմանավորված լինեն նախևառաջ հայաստանցիների շահերից և որևէ կաշկանդվածություն այդ իմաստով չպետք է լինի։ Ինչ վերաբերում է տեխնիկական և գնային բաղադրիչներին, ապա, ըստ փոխվարչապետի, իհարկե, պետք է բանակցվի:
Հարցին՝ կարո՞ղ են ասել, որ գազի գնի հարցը կորոշվի հոկտեմբերին՝ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցի ժամանակ, փոխվարչապետը պատասխանեց. «Նման սպասումներ չեմ ցանկանա ձևավորել, եկեք ավելի շատ կենտրոնանանք բանակցությունների և բաղադրիչների քննարկման վրա»։
Նա նաև նշեց, որ «Գազպրոմից» աշխատանքային խումբ է գալու Հայաստան՝ գազի սակագնի հարցը քննարկելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Մենք բանակցում ենք գազի գնի նվազեցման շուրջ. Գարեգին Բաղրամյան
- Գազի հարցը հնարավոր է լուծվի Հայաստան Պուտինի այցի ժամանակ
- Բաղրամյան. Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են
- Փաշինյանը հուսով է՝ գազի գինն այնպիսին կլինի, որը չի խոչընդոտի Հայաստանի հետագա տնտեսական զարգացմանը
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին