Ռուսաստանը կփորձի Վրաստանի հետ բանակցել խաղաղության շուրջ
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը հայտարարել է, որ հանդիպելու է Վրաստանի խորհրդարանականների հետ՝ խոսելու երկու երկրների միջև հարաբերությունների ապագայի մասին: Այս մասին գրում է Gazeta-ն։
Կոսաչևի և Վրաստանի «Պատրիոտների դաշինք» ընդդիմադիր կուսակցության պատգամավորների հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին:
Ըստ Կոսաչևի, հանդիպումների ժամանակ կողմերը կքննարկեն, թե ինչպես հաղթահարել ռուս-վրացական հարաբերություններում ճգնաժամը, այդ թվում միջխորհրդարանական երկխոսության հաստատման միջոցով։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ից Վրաստանում հակառուսական բողոքի ակցիաները են անցկացվում այն բանից հետո, երբ երկրում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստը նախագահել էր ՌԴ պատգամավոր Սերգեյ Գավրիլովը՝ ԱԺ նախագահի աթոռին նստած։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում