Էներգահամակարգի վթարի վերաբերյալ այս պահին երկու վարկած կա. փոխնախարար
Հայաստանի էներգահամակարգում հուլիսի 10-ին տեղի ունեցած տատանումների վերաբերյալ այս պահին երկու վարկած կա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։
Նրա խոսքով՝ վարկածներից մեկն այն է, որ հնարավոր է հաճախականության տատանումը եկած լինի Իրանից, մյուսը՝ Հայաստանի երկու կայաններից մեկում առաջացած հնարավոր տեխնիկական խնդիրներից:
Դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նշել էր, որ կա արտաքին երկու վարկած, իսկ ներքին վարկածներ չկան, Հակոբ Վարդանյանը պատասխանեց. «Վարչապետի հայտարարությունից հետո ուսումնասիրման դինամիկան փոխվել է: Վարչապետին զեկուցվել է այդ պահին եղած վարկածները, սակայն մենք հիմա չենք բացառում, որ վթարը տեղի է ունեցել տեխնոլոգիական խնդրի պատճառով «Երևան ՋԷԿ»-ում կամ «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկում»։
Ըստ նրա՝ ամբողջական պատկերը պարզ լինելուց հետո միայն կարող են հստակ խոսել պատճառների մասին։ «Հիմա ճիշտ չէ կտրված բաներ ասել, որոնք միգուցե հետո հերքվեն: Չեմ կարող ասել, թե որն է ավելի հավանական տարբերակը: Մենք մեր իրանցի գործընկերներից առաջին իսկ րոպեներից տեղեկություն ենք ստացել, որ իրենք ունեցել են վթար, դրանից հետո իրենցից ստացել ենք տեղեկություն, որ, ըստ իրենց, վթարը լոկալ է եղել և չի հասել մեր էլեկտրահաղորդման գծին: Այդ ամեն ինչը վերլուծվում է, ստուգվում է»,- ասաց փոխնախարարը։
Հակոբ Վարդանյանը նշեց նաև, որ հնարավոր է մեկ ամսվա ընթացքում արդյունքները պարզ լինեն։
Հարցին, թե էներգետիկ ցանցի ապահովվածությունը հաքերային հարձակումներից ինչ մակարդակի վրա է, փոխնախարարն ասաց՝ բարձր մակարդակի. «Ամբողջ աշխարհում ամենահուսալի բանն էլ հնարավոր է խափանել, քանի որ ստեղծված է մարդու կողմից, մարդն էլ հնարավոր է խափանի: Այսօր լավագույն համակարգն է ներդրված Հայաստանում, չկա աշխարհում դրանից ավելի լավը»:
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյանը հանձնարարել է հետաքննություն իրականացնել էներգահամակարգի խափանման հարցով
- Ավինյան. Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկը նույնպես վերագործարկվեց
- ԱԻՆ-ի հորդորը. Խուճապի չմատնվել, զգոն լինել
- Քանի դեռ Մետրոպոլիտենը չի աշխատում, հանրային տրանսպորտը ինտենսիվ կաշխատի
- ԱԻՆ-ը բազմաթիվ զանգեր է ստացել վերելակներում արգելափակված քաղաքացիներից
- Հայաստանի էներգահամակարգում հաճախականության տատանումների պատճառը դեռևս հստակ չէ. Փոխնախարար
- Վեոլիա Ջուր. Հնարավոր են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ
- Ավտոնոմ էլեկտրասնուցման աղբյուրների շնորհիվ, օդանավակայանի բնականոն աշխատանքները չեն տուժել հոսանքազրկումներից
- Կաթվածահար վիճակ ու քար լռություն
- Մետրոպոլիտենի աշխատանքը կկասեցվի
- Փոխվարչապետ. Ունենք վթար էներգետիկ համակարգում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում