Թրամփը քննադատել է կրիպտոարժույթները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին քննադատորեն է խոսել կրիպտոարժույթների մասին, կարծիք հայտնելով, որ դրանք վստահելի չեն ու կարող են նպաստել քրեական գործունեությանը: Այս մասին նա գրել է թվիթերում:
«Ես բիթքոյնի ու այլ կրիպտոարժույթների երկրպագու չեմ, որոնք չեն հանդիսանում փող ու որոնց արժեքը շատ անկայուն է ու հիմնված է սին օդի վրա։ Չկարգավորված կրիպտոակտիվները կարող են նպաստել անօրինական գործունեությանը՝ ներառյալ թմրամիջոցների առևտրին ու այլ անօրինական գործողություններ»,-գրել է ԱՄՆ նախագահը:
Trump-ը խոսել է Facebook-ի որոշման մասին՝ թողարկելու սեփական կրիպտոարժույթը՝ Libra-ն: Նա նշել է, որ «եթե Ֆեյսբուքը և այլ ընկերություններ ցանկանում են բանկ դառնալ», ապա պետք է անցնեն համապատասխան ընթացակարգեր և ենթարկվեն բանկային օրենսդրությանը «ինչպես մյուս բանկերը՝ ազգային և միջազգային»:
«Մենք ԱՄՆ-ում ունենք միայն մեկ իրական արժույթ, և այն ավելի ուժեղ է, քան երբևէ, կայուն ոը հուսալի: Անկասկած, այն ամբողջ աշխարհում գերիշխող արժույթ է ու միշտ կմնա այդպիսին, և այն կոչվում է ամերիկյան դոլար»,- ասել է Թրամփը։
I am not a fan of Bitcoin and other Cryptocurrencies, which are not money, and whose value is highly volatile and based on thin air. Unregulated Crypto Assets can facilitate unlawful behavior, including drug trade and other illegal activity....
— Donald J. Trump (@realDonaldTrump) July 12, 2019
Հարակից հրապարակումներ`
- Նոր կրիպտոարժույթի սրընթաց աճը. ME Token
- All.me․ ապագային միտված սոցիալական հարթակ, որտեղ յուրաքանչյուրը կարող է նաև գումար վաստակել
- Սոցիալական ինժեներիան չարագործներին թույլ է տալիս միլիոնավոր դոլարներ վաստակել կրիպտոարժույթի թեմայով. «Կասպերսկի Լաբորատորիա»
- Կրիպտոարժույթը հնարավորություն է տալիս մարդկանց միասին համագործակցել և հավասար վաստակել. փորձագետ