«Հրապարակ». ՔԿՎ պետը դատախազության հնաբնակներից է
«Հրապարակ» թերթը գրում է. «Դատախազության նախկին աշխատակից Արթուր Գոյունյանը երեկ վարչապետի հրամանով նշանակվեց քրեակատարողական վարչության պետ՝ փոխարինելով Արտյոմ Մխոյանին։ Նա դատախազության հնաբնակներից է։
2017-ին անսպասելի ազատվեց ԱԱԾ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կիբերհանցագործությունների վարչության պետի պաշտոնից՝ կենսաթոշակի գնալու պատճառաբանությամբ, թեև ընդամենը 48 տարեկան էր, իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ Աղվան Հովսեփյանի հիմնարկ է տեղափոխվում՝ նշանակվելով Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, որտեղ աշխատում էր մինչ օրս։
ՔԿՎ պետի պաշտոնն ավանդաբար ամենաազդեցիկ պաշտոններից է ուժային համակարգում, և դրա ղեկավարները, որպես կանոն, ոչ թե արդարադատության նախարարին են ենթարկվում, այլ երկրի ղեկավարին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա