«Ոսկե ծիրան». Հնարավոր է Գյումրիում գտնել երջանկություն
Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի «Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագրում ընդգրկված է երիտասարդ ռեժիսոր Սոնա Սիմոնյանի «Մեծ սպասելիքներ» ֆիլմը։ Ֆրանսիա/Հայաստան/Վրաստա համատեղ արտադրության ֆիլմը պատմում է երիտասարդ գյումրեցիների մասին։
«Անձնական պատնություն է, հիմնականում իմ սերնդի մասին է, ովքեր ծնվել են Գյումրիում 1988 թվականի երկրաշարժից հետո։ Նրանք ինչ-ինչ պաճառներով անընդհատ բախվում են երկրաշարժից ծնված խնդրների հետ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ս. Սիմոնյանը։
Նա նշել է, որ ֆիլմն այն մասին է, թե ինչպես է եկել Երևան ու մտադրություն չունի հետ վերադառնալ Գյումրի։
«Ֆիլմը նաև իմ երկու ընկերների մասին է, որոնցից մեկն ուզում է տեղափոխվել, սակայն հնարավորություն չունի, մյուս տարբերակն էլ այն է, որ հնարավոր է Գյումրիում գտնել երջանկություն ու հարմոնիայի մեջ ապրել ինքդ քո հետ»,- նշել է Սոնան։
Նրա խոսքով, ֆիլմում մեծ դեր է խաղում ընտանիքը, որոնց անդամներն ականատես են եղել երկրաշարժին, ունեն իրենց պատմությունը, շարունակում են դեռ այնտեղ ապրել։
«Երկրաշարժի հետ հիմնականում ծանոթանում ենք իրենց անձնական պատմություններից։
Ոչ թե ուզել եմ շեշտը դնել երկրաշարժի վրա, այլ անձնական։ Ողբերգական նոտան փորձել եմ հանել այդ պատմությունից, միևնույնն է՝ այնտեղ դեռ ամեն ինչ շարունակվում է»,- ասել է Սոնան։
Ֆիլմի մասին
Գյումրին Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքն է. 20 վայրկյանում երկրաշարժը 25.000 մարդու կյանք խլեց՝ հողին հավասարեցնելով գրեթե 20 կմ տարածք: Ռեժիսորը ծնվել է այդ մեռյալ քաղաքում, որը դադարել է աճել՝ մնալով աղետի մթին ստվերի տակ, և որտեղ ամեն մի նորածին պետք է «փոխարինի» զոհված որևէ մեկին: 30 տարի անց՝ աղետից հետո ծնված սերունդը, որի ներկայացուցիչն է ռեժիսորը, շարունակ ինքն իրեն նույն հարցն է տալիս. մնա՞լ, թե՞ մեկնել:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեկնարկել է հուլիսի 7-ին։ Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաև աշխարհի հեղինակավոր կինոփառատոներից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից, ընտրվել են մի շարք կինոնկարներ: Փառատոնն ունի միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական) մրցութային ծրագիր, որը ներառում է 12 ֆիլմ ավելի քան 17 երկրներից և կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթ, որը ներառում է 25 ֆիլմ՝ Հայաստանից, Թուրքիայից, Իրանից և Վրաստանից:
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան». Կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեին հանձնվել է «Եղիցի լույս» մրցանակ
- «Ոսկե ծիրան». Դարյա Շումակովան սիրահարված է Հայաստանի հոգևոր գեղեցկությանը
- «Ոսկե ծիրան». «Աստված գոյություն ունի, անունն էլ՝ Պետրունյա»
- «Ոսկե ծիրան». Չինացի ռեժիսորը ցանկացել է ցույց տալ, որ սերը բոլորի համար է
- Ռալֆ Յիրիկյան. «Ոսկե ծիրանը» բարձր նշաձող է սահմանել ոչ միայն մեր, այլև կինոփառատոնային արվեստը գնահատող այլ երկրներում
- «Ոսկե ծիրանի» մեկնարկը տրված է
- «Ոսկե ծիրանը»-ը կմեկնարկի Չուն-հո Պոնի «Մակաբույծը» ֆիլմով
- Հուլիսի 7-ին կմեկնարկի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը
- «Ոսկե ծիրանի» ազդագրային արվեստը
- «Ոսկե ծիրան». «Տիտանիկի» դերասանների հետ աշխատած մասնագետը կգա Հայաստան
- «Ոսկե ծիրանը»՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների գնահատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին