Հրապարակվել է Սեդրակ Քոչարյանն՝ ընդդեմ Վանեցյանի գործով վճիռը
Դատալեքսում հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի՝ զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջով գործով վճիռը։ Հիշեցնենք, որ պատասխանող կողմը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն էր, դատավորը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը։
Հայցվոր Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը դատարան ներկայացված հայցադիմումով հայտնել է, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը մամլո ասուլիսում հրապարակայնորեն կատարել է հետևյալ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են Հայցվորի պատիվը և արժանապատվությունը.
«Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին, որ ինքը հեռուստաընկերությամբ ասում է մենք ոչ մի բան չունենք.. Փաստերով կխոսենք և կհրապարակեմ ով ինչ ունի և ոնց է ձեռք բերել Ոնց է ձեռք բերել Կոնգրես հյուրանոցը 6 մլն դոլար կաշառք ձեռք բերելու արդյունքում և մնացած այլ-այլ ունեցվածքները…»:
«Բաժնետերերի մեջ չի նշանակում, որ պետք ա մարդուն ստիպել, որ 6 միլիոն դոլար փող տա իրանց, իրանք էլ տանեն, ձեզ կտան 6 մլն դոլար հենց ընենք, որ մեկին կտան…»:
«Էդ ունեցվածքի հետ կապված, թե որտեղիցա եկել, ապօրինի հարստացումը իրանց չի սպառնում, որովհետև ապօրինի հարստացում չկա, փողերի լվացումովա հարուցվել քրեական գործ»:
Հայցվոր կողմը պնդել է, որ դրանք ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են հայցվորի պատիվը և արժանապատվությունը, կատարված հայտարարությունները վերացական կամ ենթադրական չեն և ունեն կոնկրետ առարկայական դրևորում:
Պատասխանող կողմի ներկայացուցիչներն էլ պնդել են, որ հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորող որևէ տեղեկություն Պատասխանողի կողմից չի տարածվել: Հայցադիմումի մեջ նշված որևէ հայտարարություն չի վերաբերում Հայցվորին և ուղղված չէ նրա դեմ: Այս առումով ակնհայտ է, որ Պատասխանողը որևէ կերպ (այդ թվում՝ հայցադիմումի մեջ նշված հայտարարությունների միջոցով) չի զրպարտել հայցվորին:
Հիշեցնենք, որ դատարանի վճռով Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի հայցն ընդդեմ Արթուր Գագիկի Վանեցյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին, մերժվել է:
Հարակից հրապարակումներ`
- Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործի քննությունն ավարտվել է
- Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Վանեցյանի գործով ապացուցման բեռը դրվեց պատասխանող կողմի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան