Սիրիական Ղամիշլիի հայաշատ թաղամասում պայթել է ականապատված մեքենա
Նախօրեին ժամը 18.00-ին ականապատված մեքենա է պայթել սիրիական Ղամիշլի քաղաքի հայաշատ թաղամասում։ «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ականապատված մեքենան կանգնել է Սիրիայի ուղղափառ համայնքի Ս. Աստվածածին եկեղեցու դիմաց, վայրկյաններ անց մեքենան պայթել է։ Կա 11 վիրավոր, պատճառվել են նյութական վնասներ։
Այդ թաղամասում են գտնվում հայկական Ս. Հակոբ եկեղեցին, Ազգային առաջնորդարանը, Ազգային Միացյալ միջնակարգ վարժարանը և Գարակյոզյան հաստատությունը, որոնք նյութական թեթև վնասներ է կրել։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին