Արդարադատության նախարարը կարևորել է մշակվող երեք օրենսգրքերի համահունչ լինելը Հակակոռուպցիոն ռազմավարությանը
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր հանդիպել է Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական օրենսգրքերի նախագծերը մշակող աշխատանքային խմբերին:
ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպումն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:
ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ողջունել է նման ձևաչափով հանդիպումը՝ ուղղված 3 կարևոր օրենսգրքերի նախագծերի ներդաշնակեցմանը և հաջող ու արդյունավետ քննարկում մաղթել մասնակիցներին:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ևս կարևորել է այս հանդիպումը և նշել, որ Քրեական դատավարության օրենսգրքի բարեփոխումը չի կարող իրականացվել հակակոռուպցիոն և դատաիրվական բարեփոխումների համատեքեստից դուրս:
Այս առումով նախարար Բադասյանը շեշտել է, որ Հայաստանում նախատեսվում են հիմնարար փոփոխություններ՝ մասնավորեցնելով, որ ձևավորվելու է Հակակոռուպցիոն կոմիտե, որում համադրվելու է քննչական և օպերատիվ հետախուզական աշխատանքը: Ռուստամ Բադասյանը կարևորել է նաև միջազգային կառույցների կողմից Հայաստանի վերաբերյալ վերջին գնահատումներում արծարծված խնդիրների լուծումը Քրեական դատավարության և Քրեական օրենսգրքերում զետեղելը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պատժի կրման փուլում դատական ակտերի կատարմանը, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելուն, ազատության սահմանափակում պատժատեսակի դեպքում դատարանի կողմից նոր արգելքներ սահմանելուն կամ դրան փոխելուն վերաբերող մի շարք հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան