Սերենա Ուիլյամսը պարտվեց Ուիմբլդոնի եզրափակչում
Ռումինացի թենիսիստուհի Սիմոնա Հալեպը հաղթել է Ուիմբլդոնի մրցաշարում։ 6:2, 6:2 հաշվով նա եզրափակչում առվելության է հասել ամերիկացի Սերենա Ուիլյամսի նկատմամբ։ Հանդիպումը տևել է ընդամենը 55 րոպե։
Հալեպն իր կարիերայի ընթացքում առաջին անգամ է հաղթել Ուիմբլդոնի մրցաշարը։
championat.com –ի հաղորդմամբ, Սերենա Ուիլյամսը մեկնաբանելով իր պարտությունը՝ ասել է. «Նա խաղում էր ինչպես խելագար։ Շնորհավորում եմ Սիմոնային։ Ես ինձ պահում էին որպես վախեցած կենդանի։ Երբ ինչ-որ մեկն այդպես է խաղում, մնում է միայն հանի գլխարկը որպես հարգանքի նշան»։