Կիկաբիձեն՝ ՌԴ-ում գաղտնի ելույթ ունենալու մեղադրանքների մասին
Վրաց հայտնի երգիչ Վախթանգ Կիկաբիձեն հերքել է իր հասցեին հնչած այն մեղադրանքը, թե հանդես է գալիս Ռուսաստանում «գաղտնի միջոցառումներին», որպեսզի գումար վաստակի։
«Առաջին անգամ եմ լսում։ Դա, իհարկե, այդպես չէ»,- ասել է Կիկաբիձեն։
News.ru կայքը գրում է, որ դերասան Բորիս Կլյուևն է տեղեկատվություն տարածել, թե արտիստը պարբերաբար այցելում է Ռուսաստան «գումար վաստակելու»։ Նրա խոսքով, վրացի երգչի համերգները լավ են վարձատրվում։ Նաև նշել է, թե նա պահանջում է, որ իր՝ ՌԴ տարածքում գտնվելու մասին տվյալներ չհայտնվեն մամուլում։
Նա դադարեցրել է իր ելույթները Ռուսաստանում 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո։ Միաժամանակ արտիստը նշել է, որ շարունակում է ջերմորեն վերաբերվել ռուսներին, որոնք որևէ կապ չունեն երկրի քաղաքականության հետ։
Հարակից հրապարակումներ`
- Կիկաբիձեն խոստացել է Վրաստանի հետ հաշտեցումից հետո երգել Մոսկվայում
- Արդյոք Կիկաբիձեն գաղտնի ելույթ է ունեցել Ռուսաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան