«Հրապարակ». Իշխանությունները փոխեցին տակտիկան՝ փորձելով գտնել այլ կարգավորում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները ցանկանում էին Սահմանադրական դատարանի խնդիրն արագ լուծել, ինչպես լուծեցին ԲԴԽ-ի խնդիրը` ցույցերի, ճնշման, հրաժարականների միջոցով, բայց քանի որ իրավաբանների համքարությունը, հանրության մի մասը դիմադրություն ցույց տվեցին և հասկացրին, որ ՍԴ-ի դեմ նույն գործընթացը կարող է գնահատվել որպես իշխանության յուրացման փորձ, բացի այդ` Սահմանադրության 213-րդ հոդվածը թույլ չի տալիս, իշխանությունները փոխեցին տակտիկան՝ փորձելով գտնել այլ կարգավորում։
Օրեր առաջ Արցախում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարցրինք` ի՞նչ եղավ անցումային արդարադատության մասին օրենքը, պատրա՞ստ է։ «Ոչ, հայեցակարգ ենք մշակում այդ առնչությամբ»: Իրավաբանները զարմացած են, որ չեք ուզում այդ օրենքների նախագծերն ուղարկել Վենետիկ` փորձաքննության, որովհետև մտավախություն ունեք, որ բացասական կարծիք կլսեք։
«Նախագծերը դեռ չկան, սակայն որտեղ անհրաժեշտ լինի, ուղարկելու ենք»: Բայց վեթթինգի հետ կապված՝ ԱԺ «Իմ քայլը» ֆրակցիայի ղեկավար Մակունցն ասել էր, որ նախագիծը պատրաստ է։ «Վեթթինգի օրենքի նախագիծ այս պահին չկա, ըստ ամենայնի, հարցն այլ իրավակարգավորումներով կլուծվի»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: