Կինը կորցրել է 500.000 դրամն ու վախեցել ասել ամուսնուն
Հուլիսի 12-ին, ժամը 16-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Բաշինջաղյան փողոցում կնոջ ձեռքից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 500.000 դրամ:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակի բացահայտ հափշտակության դեպք տեղի չի ունեցել:
Ոստիկանության հաղորդմամբ, այսպես ասած «տուժողը» կրկին հրավիրվել է բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ խոստովանել է, որ իրականում 500.000 դրամը կորցրել է և վախենալով հայտնել ամուսնուն՝ իրականությունը խեղաթյուրել է՝ տալով սուտ հաղորդում:
Նախապատրաստվում են նյութեր: