Beeline-ը գործարկել է ֆիքսված հեռախոսակապի «Բիզնես» այլընտրանքային նոր սակագնային փաթեթներ՝ կորպորատիվ հաճախորդների համար
Beeline-ը հայտարարում է ֆիքսված հեռախոսակապի երեք նոր սակագնային փաթեթների գործարկման մասին՝ իրավաբանական անձանց համար։ Հետվճարային սակագնային փաթեթների թարմացված տեսականին բիզնեսին առաջարկում է փաթեթում ներառված խոսելաժամանակ, որը կարելի է օգտագործել Հայաստանի, Արցախի, ԱՄՆ-ի, Կանադայի և Չինաստանի բոլոր ֆիքսված և բջջային ցանցերին, ինչպես նաև Ռուսաստանի Beeline ցանցի հեռախոսահամարներին զանգահարելու համար:
Նոր շարքի սկզբնական սակագնային փաթեթն է «Բիզնես 4900» այլընտրանքայինը, որն ամսական 4900 դրամի դիմաց բաժանորդին տրամադրում է 450 րոպե ներառված խոսելաժամանակ և անսահմանափակ զանգեր «փակ խմբի» ներսում: Առաջատար «Բիզնես 9900» այլընտրանքային փաթեթը ներառում է ամսական 1100 րոպե խոսելաժամանակ:
«Մենք Beeline-ում ուշադրությամբ հետևում ենք բաժանորդներից ստացվող հետադարձ կապին: Բիզնես սեգմենտի մեր գործընկերները ցանկացել են տեսնել խոսելաժամանակի փաթեթ, որը հնարավոր կլիներ օգտագործել ոչ միայն տեղական ուղղությունների, այլև արտասահմանյան զանգերի համար: Այժմ մեր գործընկերներին ներկայացնում ենք սակագնային փաթեթների նոր շարք, որում առավելապես հաշվի են առնվել նրանց առաջարկությունները: Վստահ եմ, որ բիզնես սեգմենտը կգնահատի մեր ֆիքսված հեռախոսակապի նոր ունիվերսալ առաջարկը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Լրացուցիչ տեղեկություններ նոր առաջարկի մասին կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am կայքում, զանգահարելով 010 700 700 համարով աշխատանքային ժամերին, կամ Beeline-ի մոտակա գրասենյակում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան