Վրաստանում ավտովթարից տուժած 16-ամյա աղջիկը վիրահատվել է
Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջիկը վիրահատվել է։ Վիրահատությունն անցել է լավ։ Շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։
Նշվում է, որ 16-ամյա աղջկա մոտ ախտորոշվել էր գանգաթաղի գծային կոտրվածք, անրակի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ` ձախ թոքի սալջարդ, երկու կողերի և չորս ողերի կոտրվածքներ:
Հիշեցնենք, որ նույն վթարից տուժած 12-ամյա տղան երեկ առողջացած դուրս է գրվել Սուրբ Աստվածամայր ԲԿ-ից, իսկ երրորդ վիրավորը, ով ծայրահեղ ծանր ու անգիտակից վիճակում էր տեղափոխվել ԲԿ, երեկ գիտակցության է եկել և սկսել է շնչել ինքնուրյուն։
Վթարի հետևանքով մահացել էր 3 մարդ, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում վթարից տուժած երեխան գիտակցության է եկել
- Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած 12-ամյա տղայի մոտ դրական տեղաշարժ կա
- Վրաստանում ողբերգական վթարից տուժած քաղաքացիներն արդեն Հայաստանի բժշկական կենտրոններում են
- Վրաստանի վթարը խոսում է անզգուշության ու անտարբեր վարքագծի մասին. Ֆելիքս Ցոլակյան
- Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ճանապարհին տեղի ունեցած պատահարից տուժածները տեղափոխվում են Հայաստան
- Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի վթարից ՀՀ քաղաքացիներ են զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին