10 օրում կտրվի ՀՀ էներգետիկ համակարգի խափանման պատճառների վերաբերյալ նախնական եզրակացություն
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը 10 օրվա ընթացքում կներկայացնի էներգետիկ համակարգի խափանման պատճառների վերաբերյալ նախնական եզրակացություն։ Լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Եղել է էներգահամակարգի խոշոր խափանում և պետք է իրականացնել ստուգողական աշխատանքներ, որպեսզի պարզվի՝ դա եղել է միտումնավոր միջամտությա՞ն արդյունքում, թե՞ տեխնիկական պատճառներով», - նշել է նա։
Ա. Վանեցյանի խոսքով, բոլոր վարկածները կստուգվեն, կնշանակվեն համապատասխան փորձաքննություններ. «Նյութերի նախապատրաստման ժամկետը 10 օր է, 10 օրվա ընթացքում կտրվի նախնական եզրակացություն»։
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Հայաստանի էներգետիկ համակարգում վթար էր տեղի ունեցել, Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատվել էին։
Հարակից հրապարակումներ`
- Մեր էներգետիկ դիվերսիֆիկացիայի մակարդակը այնպիսին է, որ ցանկացած սցենարի դեպքում լուծումներ կգտնեն. փոխվարչապետ
- Վանեցյանը հանձնարարել է հետաքննություն իրականացնել էներգահամակարգի խափանման հարցով
- Ավինյան. Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկը նույնպես վերագործարկվեց
- ԱԻՆ-ի հորդորը. Խուճապի չմատնվել, զգոն լինել
- Քանի դեռ Մետրոպոլիտենը չի աշխատում, հանրային տրանսպորտը ինտենսիվ կաշխատի
- Հայաստանի էներգահամակարգում հաճախականության տատանումների պատճառը դեռևս հստակ չէ. Փոխնախարար
- Ավտոնոմ էլեկտրասնուցման աղբյուրների շնորհիվ, օդանավակայանի բնականոն աշխատանքները չեն տուժել հոսանքազրկումներից
- Կաթվածահար վիճակ ու քար լռություն
- Մետրոպոլիտենի աշխատանքը կկասեցվի
- Փոխվարչապետ. Ունենք վթար էներգետիկ համակարգում