Արթուր Ոսկանյան. Պատրաստ ենք նման թիմերի դեմ խաղալուն
Հուլիսի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Իսպանիա խաղով կմեկնարկի Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թ. առաջնությունը:
Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ տղաները պատրաս են Իսպանիայի, Պորտուգալիայի, Իտալիայի հետ խաղերին։ Նա նշեց, որ Պորտուգալիան ու Իսպանիան նմանատիպ խաղ են խաղում, Իտալիայի խաղը տարբերվում է, ֆիզիկապես ավել ուժեղ են, տակտիկապես ավելի հասուն ֆուտբոլ են խաղում։
«Պատրաստ ենք նման թիմերի դեմ խաղալուն»,- ասաց Ա. Ոսկանյանը։
Նա նշեց, որ երիտասարդ ֆուտբոլիստները հավատում են իրենց ուժերին, բոլորը ֆիզիկապես արդեն պատրաստ են, մնում է այդ ամենը փոխանցեն խաղերին։
«Հզոր հավաքականների հետ ենք խաղալու, բայց հասկանում ենք, որ տանն ենք խաղում, ամեն ինչ անելու ենք, որ տանը հաղթանակ ունենանք»,- ասաց Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչը։
Նա նշեց, որ մարզումները ծանր են եղել, օրական երկու մարզում են ունեցել՝ տակտիկական ու ֆիզիկական, երեկոյան արդեն աշխատել են հոգեբանական պատրաստվածության վրա։
Ա. Ոսկանյանի խոսքով, երիտասարդ ֆոտբոլիստներին շատ պետք է երկրպագուների աջակցությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա