«Բարսելոնան» տրանսֆերների վրա 5 տարում մեկ միլիարդ եվրոյից ավելի է ծախսել
«Բարսելոնան» բոլոր եվրոպական ակումբներից ամենաշատ գումարն է ծախսել տրանսֆերների վրա վերջին 5 տարում: Կատալոնացիներն ընդհանուր առմամբ ծախսել են 1,08 միլիարդ եվրո: sport24.ru-ի հաղորդմամբ, Անտուան Գրիզմանը 2014 թվականից ի վեր դարձել է 5-րդ ֆուտբոլիստը, որի համար վճարել են 60 միլիոն եվրոյից ավելի: Այս ամառ կատալոնացիներն արդեն ծախսել են 233 միլիոն եվրո:
Այս առումով երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթին» է՝ 996 միլիոն եվրո, երրորդը՝ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 890 միլիոն եվրո: «Չելսին» ծախսել է 875, «Յուվենթուսը»՝ 868 միլիոն եվրո: Այնուհետև գալիս են «Աթլետիկոն»՝ 800 միլիոն, ՊՍԺ-ն՝ 773 միլիոն և «Ռեալը»՝ 755 միլիոն եվրոյով:
«Լիվերպուլը» տրանսֆերների վրա ծախսել է 714 միլիոն, իսկ 10-րդ տեղը զբաղեցնող «Ռոման»՝ 586 միլիոն եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա