Խաչատուրյան քույրերի գործի հիման վրա ներկայացում է բեմադրվում
Սանկտ-Պետերբուրգում բեմադրվում է «Երեք քույր» ներկայացումը։ Իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան երեք քույրերի գործն է դարձել թատերական ակցիայի հիմքը։
fontanka.ru-ին ռեժիսոր Ելանա Պավլովան պատմել է, որ «Երեք քույր» ներկայացման ստեղծման նպատակն է հանրության ուշադրությունը հրավրել «ընտանեկան բռնության վրա, որին ենթարկվում է յուրաքանչուր երրորդ կինը»։ Նա ընդգծել է, որ շատ մեծ թվով մարդիկ կան, որ ենթարկվում են ընտանեկան բռնության, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է այդ հարցը քննարկելու գործընթաց սկսել։
Ռեժիսորն ասել է, որ չի կարելի իր աշխատանքը լիարժեք ներկայացում համարել, այն ավելի շատ ակցիա է կամ պերֆորմանս։
ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2018 թ. հուլիսի 27-ին Ալտուֆևյան մայրուղու բազմահարկերից մեկի մուտքում հայտնաբերվել է 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի մարմինը՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով։ ՔԿ տվյալներով, նրանք դանակով հարվածներ են հասցրել երեք աղջիկները։ Նրա աղջիկները հաստատում են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։ Հարցաննությանն աղջիկները խոստովանել են մեղքն ու պարզաբանել, որ իրենց և իրենց հոր միջև թշնամական հարաբերություններ էին հաստատվել այն պատճառով, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ Խաչատուրյան քույրերը 2018 թ. օգոստոսի 2-ից կալանավորված էին։ Փորձագետները Քրիստինային և Անգելինային ճանաչվել էին մեղսունակ։ Խաչատուրյան քույրերից կրտսերը՝ 17-ամյա Մարիան, հոր սպանության պահին անմեղսունակ է ճանաչվել։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոցը կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքը։ Մինչև դատարանի վճիռը նրանք պետք է ապրեն առանձին, նրանց արգելված է շփվել միմյանց հետ։
Վերջնական մեղադրանք եզրակացությամբ, երեք քույրերին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից սպանության հոդվածով։
Հարակից հրապարակումներ`
- Քննությունը Խաչատուրյան քույրերի հոր գործողություններում դիտարկել է խոշտանգում և սեռական բռնություն
- Մոսկալկովա. Դատարանը պետք է հաշվի առնի Խաչատուրյան քույրերի նկատմամբ բռնությունների հանգամանքներին
- Խաչատուրյան քույրերից կրտսերին առանձին են դատելու
- Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգվել է
- Ակցիա ՀՀ-ում ՌԴ դեսպանության դիմաց՝ ի աջակցություն Խաչատուրյան քույրերի
- Սերժ Թանկյանն աջակցություն է հայտնել Խաչատուրյան քույրերին
- Պիկետ Մոսկվայում՝ ի աջակցություն Խաչատուրյան քույրերի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին