Նռնականետով կրակել են ուկրաինական հեռուստաալիքի շենքի վրա
Կիևում անհայտ անձիք նռնականետով կրակել են «112 Ուկրաինա» հեռուստաալիքի շենքի վրա: Գազետա.ռու-ն գրում է, որ դեպքը տեղի է ունեցել այս գիշեր։ Կրակոցների արդյունքում վնասվել է շենքի ճակատային մասը։ Տուժածներ չկան։
Տարածքը շրջափակվել է ոստիկանների կողմից։ Իրավապահները որոնում են հանցագործներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինական հեռուստաալիքին սպառնում են ենթարկել պատասխանատվության ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթունի ֆիլմը ցուցադրելու համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի