ԱՄՆ-ը մուտքի արտոնագիր է տվել Իրանի արտգործնախարարին
ԱՄՆ իշխանությունները Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆին մուտքի արտոնագիր են տվել, որպեսզի նա կարողանա այցելել Նյու Յորք։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալիրեզա Միրուսեֆին։ Դիվանագետի խոսքով, Զարիֆն արդեն Նյու Յորքում է։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նա այնտեղ մասնակցելու է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի ամենամյա նստաշրջանին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը պատրաստվել է պատժամիջոցներ սահմանել Իրանի արտգործնախարարի նկատմամբ, սակայն հետո որոշել են առայժմ զերծ մնալ այդ մտքից։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները
- Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունը
- Իրանի նախագահն ասել է Թեհրանի ու Վաշինգտոնի միջև բանակցությունների անցկացման նախապայմանները
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին