Ծիծեռնակաբերդում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Հուլիսի 14-ին, ժամը 20:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: ԱԻՆ հաղորդմամբ, հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:
Ժամը 21:23-ին հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 3 խումբ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:49-ին, մարվել՝ 01:21-ին։ Այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ:
Ժամը 01:41-ից 02:39-ը երկու մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն:
Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանից 4 ջրատար և 67 փրկարար:
Հարակից հրապարակումներ`
- Բուսաբանական այգում հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան
- Խոշոր հրդեհ Գրիգոր Զոհրապ փողոցում. դեպքի վայր է մեկնել 7 մարտական հաշվարկ
- ԱԻՆ-ը հետաքննելու է հրդեհների պատճառները
- Իսկ հրդեհը վառած տեղն է վառում