Հալեպի Հայ ծերանոցին և զինվորական հոսպիտալին փոխանցվել են բժշկական և առողջապահական պարագաններ
Հուլիսի 13-ին և 15-ին, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ, ՀՀ Հումանիտար առաքելության խմբի կողմից Հալեպի Հայ ծերանոցին և զինվորական հոսպիտալին փոխանցվել են բժշկական և առողջապահական պարագաններ:
ԱԳ նախարարությունից հայտնում են, որ ինչպես Հայ ծերանոցի տնօրինությունը, այնպես էլ սիրիական զինվորական հոսպիտալի ղեկավարությունն իրենց խորին շնորհակալությունըն են հայտնել հայ բժիշկներին՝ անհատույց կերպով տրամադրված բժշկական պարագաների և դեղորայքի, ինչպես նաև Հայ ծերանոցում, «Դարմանատուն» ընկերաբժշկական կենտրոնում և մի շարք բժշկական այլ հաստատություններում ամենօրյա ռեժիմով ցուցաբերվող բժշկական օժանդակության համար:
Զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբին իր երախտագիտությունն է հայտնել հայ բժիշկներին պատերազմի արհավիրքների արդյունքում տուժած սիրիացիներին օգնություն ցուցաբերելու համար։
Հոսպիտալի պետը շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ իշխանություններին, մասնավորապես առողջապահական կառույցներին` առաջին իսկ օրերից ցուցաբերած օգնության և աջակցության համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան