«112 Ուկրաինա» հեռուստաալիքը չեղարկել է Օլիվեր Սթոունի ֆիլմի ցուցադրությունը
«112 Ուկրաինա» հեռուստաալիքը սպառնալիքների պատճառով չեղարկել է ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Ուկրաինայի համար պայքարում» ֆիլմի ցուցադրությունը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին հայտնում է հեռուստաալիքի կայքը։
Ավելի վաղ Միջազգային խմբագրական խորհուրդն առաջարկել էր չեղարկել ցուցադրությունը։
«Աշխատակիցների անվտանգությունը մեզ համար ամենակարևորն է։ Մենք շնորհակալ ենք Միջազգային խմբագրական խորհրդին արագ արձագանքման համար այս իրավիճակում, երբ ազգայնական ուժերը սպառնում են ալիքին»,- ասել է «112 Ուկրաինայի» գործադիր տնօրենը։
Հոլդինգի ղեկավարությունը կոչ է արել նախագահին, ներքին գործերի նախարարին, Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայությանը, G7 երկրների դեսպանություններին և միջազգային կազմակերպություններին ապահովել աշխատելու իրավունքը և հոլդինգի աշխատակիցների անվտանգությունը։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը հեռուստաալիքի շենիք վրա նռնականետով կրակել էին։ Հարուցվել է քրեական գործ «Ահաբեկչական գործողություն» հոդվածով։
Հեռուստաալիքը հայտարարել էր, որ կինոնկարը ցուցադրվելու է առաջիկա օրերին։ Հեռուստաալիքը նշել էր, որ Օ.Սթոունն ու ուկրաինացի վավերագիր Իգոր Լոպատենոկը փորձել են հասկանալ ուկրաինական ճգնաժամը։ Դրա համար Սթոունը հարցազրույց է վերցրել Վլադիմիր Պուտինից։ Ուկրաինայի գլխավոր դատախազը սպառնացել էր հեռուստաալիքին պատասխանատվության ենթարկել ֆիմի ցուցադրության դեպքում։
Հարակից հրապարակումներ`
- Նռնականետով կրակել են ուկրաինական հեռուստաալիքի շենքի վրա
- Ուկրաինական հեռուստաալիքին արգելել են ցուցադրել Օլիվեր Սթոունի ֆիլմը
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի