Ռուսաստանը շարունակում է Թուրքիային մատակարարել S-400-ների մասերը
Հուլիսի 14-ին Ռուսաստանը ևս 3 բեռնատար ինքնաթիռ է ուղարկել Թուրքիա, որով մատակարարվել են ռուսական «S-400» ՀՕՊ հակամակարգերի մասերը։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Վերոնշյալ ինքնաթիռների կողմից մատակարարված մասերը նախնական ուղարկվել են Անկարայի նահանգի Մյուրթեդ (նախկին Աքընջը) ավիաբազա։
Լուրը հաստատվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանը արդեն 7 բեռնատար ինքնաթիռ է ուղարկել Թուրքիա՝ S-400-ների մասերը մատակարարելու նպատակով։