ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում
Հաճախորդների սպասարկման առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով, 15.07.2019թ-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը, որը նախկինում տեղակայված էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան փ., տուն 32 հասցեում, կգործի նոր ավելի ընդարձակ տարածքում՝ նույն շրջանի Անդրանիկ 71/7 փ. հասցեում:
Բանկից հայտնում են, որ նոր ժամանակակից և ընդարձակ մասնաճյուղում հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների ողջ շարքից
• ավանդային ու վարկային պրոդուկտների ձևակերպում
• հաշվների համալրում
• դրամական փոխանցումների իրականացում
• կոմունալ վճարումների կատարում
• Բանկի աշխատակիցների խորհրդատվություններ և այլն:
Նոր մասնաճյուղն ունի շուրջօրյա ինքնասպասարկման գոտի, որտեղ տեղադրված են բանկոմատ (cash-in) ու վճարային տերմինալ, ինչը թույլ կտա հաճախորդներին կանխիկացնել ու համալրել բանկային/քարտային հաշիվները, ավանդները, մարել վարկեր և վճարել կոմունալ ու այլ ծառայություններ 24/7 ռեժիմում: Մասնաճյուղի աշխատանքի ռեժիմն է երկուշաբթիից ուրբաթ 09:15-17:00, շաբաթ օրը`10: 00-14:00:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է VLV ընկերության լավագույն գործընկեր
- ՎՏԲ-Հայաստան Բանկում տեղի կունենա ուսումնական էվակուացիա
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր Visa և Mastercard քարտապաններին առաջարկում է գնել «Կրեմլի Գավաթ» թենիսի առաջնության տոմսեր՝ 30% զեղչով
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է քարտից քարտ փոխանցումներ կատարել մոբայլ և ինտերնետ բանկի միջոցով