Տաթևիկ Ռևազյան. Օդապարիկ ենք գրանցել
«Մենք վերջերս գրանցել ենք երկու «Սեսնա» օդանավ՝ 172-177։ Այս տարվա ընթացքում օդապարիկ էլ ենք գրանցել»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը՝ ներկայացնելով փոքր ավիացիայի ոլորտի զարգացումները։
Ոլորտի պատասխանատուի հավաստամամբ, փոքր ավիացիայի զարգացումը սկսել է, խնդիրներ շատ կան։
«Մեր ՔԱԳՎ-ն սովոր չի եղել զբաղվել փոքր ավիացիայով։ Հիմա մենք համագործակցում ենք մասնավորի հետ՝ հեշտացնելու գրանցման պրոցեսը, աշխատակիցներին կրթելու։ Եթե խնդիրներներ են լինում քաղավիացիայից դուրս, էլի օգնում ենք, քանի որ շատ ենք ուզում, որ այս ոլորտը զարգանա»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան