Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք
ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ կալանավորվել է:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2019թ. հուլիսի 12-ին ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով բերման են ենթարկվել Երևան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1992 և 1996թթ.:
Իրականացված անձնական խուզարկությամբ նրանցից մեկի՝ 27-ամյա երիտասարդի պայուսակի միջից հայտնաբերվել է 5 հատ պոլիէթիլենային փաթեթ՝ բյուրեղանման զանգվածի պարունակությամբ` յուրաքանչյուրը 0.45 գրամ, 0.67 գրամ, 0.43 գրամ, 0.42 գրամ և 0.45 գրամ կշռով, ևս 11 հատ փաթեթ էլ՝ դեղնականաչավուն նյութի պարունակությամբ՝ ընդհանուրը 10.27 գրամ կշռով:
Բացի այդ, վերջինիս կողմից շահագործվող ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս 2 հատ փաթեթ՝ բյուրեղանման զանգվածներով՝ 0.44 գրամ և 0.69 գրամ կշռով:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով, որը 2019թ. հուլիսի 13-ին ստացվել է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել է վարույթ: 27-ամյա երիտասարդը ձերբակալվել է:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատատոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ:
Դատաքիմիական փորձաքննությամբ պարզվել է, որ փաթեթներում առկա բյուրեղանման զանգվածը հանդիսանում է «մեթամֆետամին», իսկ դեղանականաչավուն զանգվածը՝ «մարիխունա» տեսակի թմրամիջոցներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 1992թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան