«Պետական մակարդակով հակասևան ակցիա է իրականացվում»
Սևանա լճի լողափերի տնտեսվարողներն այսօր Սևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել։ Տնտեսարողները համաձայն չեն, որ Սևանը վտանգավոր է լողալու համար, նման հայտարարությունների պատճառով զբոսաշրջիկներ չեր այցելում լիճ։ Նրանք պահանջում են՝ կառավարության ներկայացուցիչները հայտարարեն, որ Սևանում լողալը վտանգավոր չէ։
Ակցիայի մասնակիցները Սևանի քաղաքապետարանում հանդիպում են ունեցել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի հետ: Նրանք ասել են, որ նրանց դժգոհությունը կհայտնեն պատկան մարմիններին։
Նրանք փակել են Երևան-Սևան ճանապարհը:
«Եթե Սևանը թունավոր է, ուրեմն պետք է կարանտին հայտարարվի, Արարատյան դաշտը չոռոգվի, քանի որ այգիները ոռոգվում են Սևանի ջրից։ Եթե թույն է, ուրեմն թույն ենք ոռոգում, թույնով ենք ջրում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Մեկ այլ մասնակից ասաց, որ հաջորդ քայլն այն է լինելու, որ փակելու են և թույլ չեն տալու ոռոգել Արարատյան դաշտի այգիները։
Նրանք պնդում են, որ լողափերը մաքուր են։
«Մարտունու կողմն է եղել այդ կանաչումը, երեք օր է տևել, մաքրվել է, դուրս է եկել։ Չկա նման պրոցես։ Քամին մաքրել է, հանել է ափը։ Ոչ մի վտանգավոր բան չկա։ Սևանը քաղցրահամ ջուր է, բուսականություն կա, աճում է»,- ասում են տնտեսվարողները։
Ակցիայի մեկ այլ մասնակից ասաց. «Ասում են թունավոր է, համաձայն ենք, թող հայտարարեն կարանտին։ Ջրառն իրականցնում են, Արարատյան դաշտը ոռոգում են, թող չբերեն այդ թունավոր սնունդը մեր երեխաներին կերցնեն։ Եթե թունավոր չէ, թող գան, ֆլեշմոբ իրականացնեն, լողանան, մարդիկ հասկանան, որ մաքուր է։ Պետական մակարդակով այսօր հակասևան քարոզչություն է իրականացվում։ Անցած տարվանից սկսվել է այդ ակցիան։ Գալիս են, մաքուր ջուրը տեսնում են, ճահճացած վայր են նկարում, մարդկանց ցույց են տալիս, թե թունավոր է Սևանը։
Մեր պահանջն է, խնդրանքն է՝ թողեք աշխատենք, ոչ մեկից փող չենք ուզում, ոչ խնդրում ենք հարկերը ջրել, վարկերը սառեցնել։ Մենք ասում ենք՝ թողեք աշխատենք։ Այցելուներ չունենք։ Եթե ունենք, Սևանի, մարզի ազգաբնակչությունն է, ովքեր գիտեն սուտ տեղեկատվություն է։ Տուրիստներին բերում են, զգուշացնում են, որ չլողանան, ասում են՝ մոմ վառեք, վերադարձեք։
Իմ կարծիքով այս ամեն ինչը իրականցնում է եվրոպաներից փող պոկելու համար՝ «ինչ կլինի փող տվեք, գնանք Սևանը մաքրենք, ջուրը կեղտոտ է»։
Այն, ինչ կատարվում է Սևանում, բնական պրոցես է։ Մասնագիտությամբ բնապահպան եմ, կապտականաչավուն ջրիմուռներ միշտ եղել են, բոլոր ջրերում էլ կան, բայց եթե մտածում են ջուրը թունավորել է, թող արգելեն։
Պարոն Փաշինյանը գալիս լողանում է։ Թող նկարի, ասի՝ ժողովուրդ ջան, ջրի մեջ եմ, բան չկա, դուք էլ եկեք։ Համարյա ամեն օր գալիս է Սևան իր ընտանիք հետ։ Եթե թունավոր է, այ նախարար ինչու ես թողնում այդ մարդը գնա լողանա»։
Նշենք, որ ակցիայի մասնակիցների և վարորդների, որոնք ուզում են այդ ճանապարհով անցնեն, պարբերաբար վիճաբանություններ են լինում։ Ակցիայի մասնակիցները պահանջում են բնապահպանության նախարարին։
Հարակից հրապարակումներ`
- «SOS Սևան»-ը լիճը փրկելու բաց նամակ է ուղղել վարչապետին
- ԱՆ-ն հորդորում է չլողալ Սևանա լճի այն լողափերում, որտեղ կան կապտականաչ ջրիմուռներ
- Սևանը հոգեվարքի մեջ է
- Նախարարը վստահեցնում է՝ Սևանա լճի կանաչ գույնը զգալիորեն նվազել է
- Նախկին պաշտոնյան՝ Սևանա լճի ճահճացման, սիգի որսի մեջ ստվերային բիզնեսի գոյության մասին
- Սևանա լճի սառը շերտը վնասվել է. Էրիկ Գրիգորյանը՝ լճի «կանաչելու» պատճառների մասին
- Սևանա լճի «ծաղկած» ջրիմուռներն արտադրում են տոքսիկ նյութեր. Ինգա Զարաֆյան
- Սևանա լիճն ամռան համար ԱՊՀ լավագույն հանգստավայրերից է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան