Վահե Էնֆիաջյանը կարծում է, որ երթևեկության որոշ խախտումներ պետք է քրեականացվեն
Հիմք ընդունելով ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ վիճակագրությունը, վերջին շրջանում տեղի ունեցած մահվան ելքով մի շարք պատահարները, ակնհայտ է դառնում, որ առկա օրենսդրական կարգավորումները բավարար չեն երթևեկության կարգավորման և պատահարների թվի առնվազն նվազեցման ուղղությամբ համալիր լուծում տալու համար: Կարծում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։
Նա վստահ է, որ խնդրի կարգավորումը հնարավոր կլինի, առաջին հերթին օրենսդրական փոփոխությունների՝ որոշ արարքների համար նախատեսված պատիժների համար ավելի խիստ պատասխանատվություն սահմանելու, իսկ որոշներն էլ քրեականացնելու միջոցով:
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի գրասենյակը նախատեսում է աշխատանքային խմբի հավաքներ՝ առկա իրավիճակն ու միջազգային փորձն ուսումնասիրելու և օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու համար:
Հարակից հրապարակումներ`
- Արարատի ողբերգական վթարից տուժած 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է
- Արարատի վթարից տուժած 13-ամյա երեխան առողջացած դուրս է գրվում հիվանդանոցից
- 2019-ի առաջին կիսամյակում տեղի է ունեցել 2108 ՃՏՊ, զոհվել է 152 քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան