«Ոսկե ծիրանի» մրցանակակիրները
«Ոսկե ծիրան» Երևանի 16-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփել է մրցութային ծրագրերի արդյունքները: Հուլիսի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:
Փակման արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարել է մրցանակակիրներին:
Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակ է ստացել Ռիչարդ Բիլինգհեմի «Ռեյ և Լիզ» ֆիլմը, «Արծաթե ծիրան»-ի արժանացել է Կանտեմիր Բալագովի «Լողլողը»: Ժյուրիի հատուկ հիշատակմանն արժանացել է Հասան Ֆազիլիի «Կեսգիշերային ճամփորդը»:
Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակ ստացել է Մարզիե Ռիահիի «Վարորդական դասեր» ֆիլմը, «Արծաթե ծիրան»-ի արժանացել է Ռատի Ցիտելաձեի «Հասարակության գերին»: Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին արժանացել է Լիլիթ Պետրոսյանի «Բայինան»:
Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթում FIPRESCI մրցանակին արժանացել է Թինաթին Քաջրիշվիլի «Հորիզոնը»:
Վարչապետի մրցանակ (GAIFF Pro-ի կինոյի զարգացման հարթակ) տրվել է Տաթև Հակոբյանի «Թակարդը» ֆիլմին:
16-րդ միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել էր մասնակցության ավելի քան 740 հայտ: Ցուցադրության համար ընտրվել էին աշխարհի հեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի, Ռոտերդամի կինոփառատոների խաղացանկերից ֆիլմեր: 16-րդ «Ոսկե ծիրանի» լիամետրաժ մրցույթի ժյուրին նախագահում էր ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն: Միջազգային լիամետրաժ մրցույթային ծրագրի ժյուրիի կազմում ընդգրկված էին ռեժիսոր Նիկոլաս Վադիմոֆը (Շվեյցարիա), ռեժիսոր, Թեհրանի միջազգային կինոփառատոնի նախագահ Ռեզա Միրքարիմին (Իրան), պրոդյուսեր, Թրայբեկայի կինոփառատոնի գործադիր տնօրեն Էմի Հոբին (ԱՄՆ), պրոդյուսեր Էլիզաբեթ Կառլսենը (Մեծ Բրիտանիա), կինոքննադատ Պաոլո Բերտոլինը (Իտալիա), դերասանուհի, ռեժիսոր Նինո Կիրտաձեն (Ֆրանսիա):
Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահը ռեժիսոր Պիպո Մեցապեսան էր (Իտալիա): Ժյուրիի կազմում ընդգրկված էին նաև օպերատոր Նորայր Կասպերը (Կանադա) և Կլերմոն Ֆերան կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Ժորժ Բոլոնը:
Փակմանը ցուցադրվեց միջազգային լիամետրաժ մրցույթի հաղթողը ֆիլմը:
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան». Ճապոնաբնակ հայ գրող Դիանա Աղաբեկ Աբգարի պատմութունը՝ «Անպետություն դիվանագետը» ֆիլմում
- «Ոսկե ծիրան». Լարիսա Կորիվուն տպավորված է Հայաստանով ու հայկական ընդունելությամբ
- «Ոսկե ծիրան». Երբ հավատում են հրաշքի
- «Ոսկե ծիրան». Ըմբոստ մեքսիկուհին՝ «Գիեդանիի պորտ»-ից
- «Ոսկե ծիրան». Հնարավոր է Գյումրիում գտնել երջանկություն
- «Ոսկե ծիրան». Կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեին հանձնվել է «Եղիցի լույս» մրցանակ
- «Ոսկե ծիրան». Դարյա Շումակովան սիրահարված է Հայաստանի հոգևոր գեղեցկությանը
- «Ոսկե ծիրան». «Աստված գոյություն ունի, անունն էլ՝ Պետրունյա»
- «Ոսկե ծիրան». Չինացի ռեժիսորը ցանկացել է ցույց տալ, որ սերը բոլորի համար է
- Ռալֆ Յիրիկյան. «Ոսկե ծիրանը» բարձր նշաձող է սահմանել ոչ միայն մեր, այլև կինոփառատոնային արվեստը գնահատող այլ երկրներում
- «Ոսկե ծիրանի» մեկնարկը տրված է
- «Ոսկե ծիրանը»-ը կմեկնարկի Չուն-հո Պոնի «Մակաբույծը» ֆիլմով
- Հուլիսի 7-ին կմեկնարկի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը
- «Ոսկե ծիրանի» ազդագրային արվեստը
- «Ոսկե ծիրան». «Տիտանիկի» դերասանների հետ աշխատած մասնագետը կգա Հայաստան
- «Ոսկե ծիրանը»՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների գնահատմամբ
- «Ոսկե ծիրանի» ֆիլմերն ու ժյուրին
- «Ոսկե ծիրանի» երիտասարդ կազմն ամեն ինչ անում է այն իսկապես կինոտոն դարձնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում