ՄԻՊ. Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ-ը կայացրեց միջամտություն, որը բացառիկ դեպքերում է անում
Եթե ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը շարունակեր գտնվել քրեակատարողական հիմնարկում, այդ դեպքում կարելի էր խոսել խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի մասին, դա միջազգային կանոն է: Լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Մանվել Գրիգորյանը գտնվում էր «Նաիրի » բժշկական կենտրոնում։ Նրան այնտեղից տեղափոխեցին քրեակատարողական հիմնարկ: Մենք դրանից հետո, փաստաբանի խնդրանքով, անհապաղ այց իրականացրեցինք Մանվել Գրիգորյանին, ուսումնասիրեցինք նրա բժշկական փաստաթղթերը։ Փաստաբանները մտահոգություն էին հնչեցրել, որ նրա կյանքին վտանգ է սպառնում։ Մենք ուսումնասիրեցինք բոլոր փաստաթղթերը, նաև քաղաքացիական հիվանդանոցի բժշկի հետազոտությունները։ Այդ բոլոր հետազոտություններից հետո, նաև մեր աշխատակազմում կա բժիշկ, ակնհայտ էր եզրահանգումը, որ քրեակատարողական հիմնարկը չունի այն պայմանները, որ կարողանան երաշխավորի նրա վիճակը»,- ասաց նա։
Ա. Թաթոյանի խոսքով, նաև քաղաքացիական հիվանդանոցի բժիշկն էր նշել, որ Մ. Գրիգորյանի կայնքին վտանգ է սպառում։
«Մենք միանգամից հայտարարեցինք, որ Գրիգորյանը պետք է տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց: Իմ հայտարարությունից ժամեր անց լսեցի ՄԻԵԴ-ի հայտարարությունը, որ նրան պետք է տեղափոխել «Նաիրի» բժշկական կենտրոն։ ՄԻԵԴ-ը բառացիորեն ասաց այն, ինչ հայտարարել էի ես, որովհետև աշխատում ենք նույն դատարանի սկզբունքներով»,- ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։
Նրա խոսքով, անկախ նրանից, թե ինչ հանցանքի մեջ է մեղադրվում մարդը, եթե ՔԿՀ-ն չունի բուժման համար անհրաժեշտ պայմանները, չպետք է տեղափոխվի ՔԿՀ:
«Այդ նախաձեռնությունը ճիշտ չէր: Դա էր պատճառը, որ Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ-ը կայացրեց 39 հոդվածով միջամտություն, որը բացառիկ դեպքերում է անում։ Սա ևս մեկ ապացույցն է, որ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորշումները համընկնում են ՄԻԵԴ-ի որոշումների հետ»,-ասաց Ա. Թաթոյանը։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի շաբաթ է Մ. Գրիգորյանը բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանցում։
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանների մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունները, սակայն մերժվել են։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանի հարազատներին պատականող ընկերությունների աշխատողներն աշխատավարձ չեն կարողանում ստանալ
- Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանին
- Մանվել Գրիգորյանի գործով դատախազը դեմ է ներկայացված միջնորդությանը
- Մանվել Գրիգորյանն առողջական վիճակի պատճառով դատական նիստին չէր ներկայացել
- Մանվել Գրիգորյանի գործով մեղադրողի միջնորդությունը բավարարվեց
- Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը չփոխվեց
- Դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կկայացնի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան