«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը ողջունում է Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը
Դեռևս երկու ամիս առաջ «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը դատապարտել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները շրջապակելու կոչը, իսկ մեկ ամիս առաջ էլ՝ Վահե Գրիգորյանի ինքնահռչակումը Սահմանադրական դատարանի գործող նախագահ՝ հետևողականորեն կոչ անելով Հայաստանի Հանրապետության պետական իշխանության բոլոր մարմիններին՝ խստագույնս պահպանել Սահմանադրությունը, և թույլ չտալ նրա խախտման միջոցով երկրում գործող իրավակարգի տապալում։
Այս հարցերին անդրադարձել է նաև Վենետիկի հանձնաժողովը: Այն իր հունիսի 21-22-ի՝ 119-րդ նստաշրջանում Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկումներից հետո արձանագրվել է, որ Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ողջունելը մտահոգիչ է, Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» բառախաղը ողջամիտ չէ, և Սահմանադրական դատարանի գործող կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը հստակ և աներկբա է:
Զուգահեռաբար, Վենետիկի հանձնաժողովի և ՀՀ Կառավարությունը պայմանավորվածության են եկել առ այն, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար, և փոխարենը պետք է իրականացնել կարգապահական նորմերի և դատավորների սեփականության հայտարարագրման գործընթացի խստացում՝ գործող օրենսդրության շրջանակներում։
««Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը ողջունում է Վենետիկի հանձնաժողովի այս արձանագրությունը և ևս մեկ անգամ հույս հայտնում, որ Հայաստանի Հանրապետության պետական իշխանության բոլոր մարմինները և քաղաքական ուժերը այսուհետ խստագույնս կհետևեն Սահմանադրությանը, և վտանգի տակ չեն դնի երկրում գործող իրավակարգը։
Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի գործող քաղաքական ուժերին՝ համագործակցել երկրում համակարգային դատաիրավական բարեփոխումների իրականացման նպատակով, և միասնական ջանքերով հասնել դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը»,-ասված է կուսակցությա տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամներն են Ավետիք Չալաբյանը, Արա Գասպարյանը, Արա Հակոբյանը, Հայկ Շեկյանը, Իգոր Զարգարյանը, Վարդան Մարաշլյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վենետիկի հանձնաժողովը փաստեց՝ Քոչարյանի գործում իշխանությունը միջամտել է դատարանների գործունեությանը. Սարգիս Գրիգորյան
- «Իրավական ուղի». Վենետիկի հանձնաժողովում տեսնում են ՀՀ Սահմանադրական դատարանի գործող դատավորների մանդատի նկատմամբ միջամտության վտանգ
- Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը` վեթինգի և Վահե Գրիգորյանի հայտարարության մասին․ Արփինե Հովհաննիսյան
- Նաիրա Զոհրաբյան․ Վենետիկի հանձնաժողովը մտահոգություն ունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան