«Փաստինֆո». Գնաճը կրկնակի անգամ գերազանցում է եկամուտների աճին. փորձագետ
Նվազագույն աշխատավարձի բարձրացումից մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ, քանի որ գնաճը կրկնակի անգամ գերազանցում է եկամուտների աճին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն է արտահայտել տնտեսագետ, «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը։
Վերջինս պարզաբանել է նվազագույն աշխատավարձի աճն ազդելու է այն մարդկանց եկամուտների վրա, որոնք ստանում են նվազագույն աշխատավարձ. «Այսինքն 13 հազ դրամով եկամուտի աճը, այն էլ ոչ բոլորի մոտ, չի կարող ապահովել տնտեսական աշխուժություն՝ հաշվի առնելով գնաճի պատկերը, որն ունենք այսօր»։
Բազմիցս խոսվել է այն մասին, որ աշխատավարձի բարձրացումը պետք է համահունչ լինի գնաճին, սակայն ըստ տնտեսագետի՝ սա միանշանակ այդ դեպքը չէ։ Նա խոսեց աշխատավարձի բարձրացման երկու հավանական սցենարների մասին։ Առաջինի դեպքում աշխատավարձը կդառնա 63 հազ դրամ՝ բարձրնալով 4 տոկոսով, իսկ երկրորդի դեպքում՝ 68 հազ դրամ՝ բարձրանալով մոտ 7 տոկոսով. «Եկեք դիտարկենք լավագույն սցենարը՝ 7 տոկոսով բարձրացումը։ Մենք ունենք առաջնահերթ ապրանքների գնաճ, որոնք երբեմն գերազանցում են նույնիսկ 35 տոկոսը։ Այսինքն մեծ սպասումներ պետք չէ ունենալ»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա