Դավիթ Սահակյանցն այլևս չի ցանկանում լինել Կինոգործիչների միության անդամ
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինփառատոնի Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում «Արծաթե ծիրան»-ի է արժանացել «Հասարակության գերին» ֆիլմը: Վրաց ռեժիսոր Ռատի Ցիտելաձեի 16 րոպեանոց ֆիլմն ինտիմ ուղևորություն է, որը բացահայտում է երիտասարդ տրանսգենդեր կնոջ աշխարհն ու մտքերը. նա ազատության սեփական ձգտման և ծնողների ավանդական ակնկալիքների ծուղակն է ընկել:Այն, որ այս ֆիլմը մրցանակի է արժանացել, պատճառ է դարձել, որպեսզի մուլտիպլիկատոր, ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը Հայաստանի կինոգործիչների միությունից դուրս գալու դիմում ներկայացնի։
«Ես չէի կարող չարձագանքել այդ փաստին։ Այլ արձագանք մտքովս չեկավ։ Չեմ ուզում լինել մի միության անդամ, որտեղ նախագահը Հարություն Խաչատրյանն է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Դ. Սահակյանցը։
Նշենք, որ Հ. Խաչատրյանը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրենն է։
«Կարծում եմ՝ նա որոշիչ ձայն ուներ այդ մրցանակը հանձնելուց։ Եթե նույնիսկ այդպես չէ, ապա նա չկարողացավ այնպես անել, որ դա տեղի չունենան։ Վիրավորական եմ համարում լինել այդ միության անդամ այն ֆորմատում, որն այսօր կա»,- ասաց մուլտիպլիկատորը։
Դ. Սահակյանցը նշեց, որ նախորդ տարիներին ինչ-որ ձևով կանխվում էին նման ֆիլմերի ցուցադրությունը, ակտիվիստներ կային, անում էին ամեն ինչ, որ չհայտնվեն։
«Այս տարի երևի «ազատությունը» շատ ավելի շատ է, մարդիկ, ովքեր երկար տարիներ փորձում էին այդ բանն անցկացնել Հայաստանում, այսօր հասել են իրենց նպատակին, իրենց փոքրիկ հաղթանակն են տոնում և այսօր այդ ֆիլմը հայտնվում է մեր էկրանին»,- ասաց նա։
Դ. Սահակյանցը միության անդամ է 2009 թվականից։ Նա արդեն դիմումը ներկայացրել է, գրքույկը հանձնել է։ Արձագանք դեռ չկա։
Լուսանկարները՝ Դ. Սահակյանից ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան». «Մեծ ու փոքր արկածներով ավարտեցինք այս փառատոնը»
- «Ոսկե ծիրանի» մրցանակակիրները
- «Ոսկե ծիրանի» ֆիլմերն ու ժյուրին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին