«Հայկ Սարգսյանը բոլոր միջոցները սպառելուց հետո միայն պետք է դիմեր դատարան». Շուշան Դոյդոյանը «Առավոտին»
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը համաձայն չէ կարծիքների հետ, թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ ԶԼՄ-ների դեմ միաժամանակ վեց դատական հայց ներկայացնելու հանգամանքն իշխող կուսակցության «պատերազմն» է վերջիններիս դեմ: «Իրականում, երբ դիտարկում ես հայցադիմումները, ինքը միակն է իշխող կուսակցությունից: Ճիշտ է, հայցադիմումների քանակը շատ է, բայց կարծում եմ՝ խնդիր ունենք քաղաքական գործիչների ընկալման հետ այն մասին, թե ինչ է մամուլը եւ ինչ դեր ունի այն հանրության կյանքում: Նրանք լավ չեն պատկերացնում մամուլի առաքելությունն առհասարակ եւ ցանկացած քննադատություն, անգամ՝ վիրավորական արտահայտությունները, սրտներին մոտ են ընդունում եւ փորձում որոշակի հաշվեհարդար տեսնել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասել Շուշան Դոյդոյանը:
Նրա բնորոշմամբ. «Եթե Հայկ Սարգսյանը ԶԼՄ-ներից պարզապես պահանջեր հրապարակային հերքում եւ ներողություն, եւ հանդես չգար առավելագույն չափով փոխհատուցման պահանջով, ես այս խոսքերը չէի ասի: Բայց ունենք իրավիճակ, որ պատգամավորն առավելագույն փոխհատուցման պահանջ է ներկայացրել ԶԼՄ-ների դեմ: Ես դա աններելի եւ անթույլատրելի եմ համարում քաղաքական գործչի պարագայում: Նա պետք է լավ պատկերացնի իր դերը որպես քաղաքական գործիչ եւ պարտավորությունը՝ իր հասցեին հնչող քննադատության հանդեպ ավելի հանդուրժող լինելու մասին: Մենք անձամբ իրենից չենք խնդրել հանդես գալ որպես քաղաքական գործիչ, հետեւաբար, եթե նա այդ հարթակում է, պետք է պարտավորված լինի որոշակի հանդուրժող վերաբերմունք ցուցաբերել լրատվամիջոցների, հանդեպ, այդ թվում՝ տհաճ հրապարակումների դեպքում, ոչ թե միանգամից հայցադիմով դիմի դատարան: Կարծում եմ՝ նա փորձ էլ չի արել երկխոսել եւ այդ վեճերը լուծել լրատվամիջոցի հետ երկխոսության միջոցով: Իսկ ձախողվելու պարագայում նա կարող էր վեճը լուծել լրագրողական ինքնակարգավորման մարմինների միջոցով, այնուհետեւ միայն դատարանին դիմեր՝ որպես ծայրահեղ միջոց: Այսինքն, բոլոր միջոցները սպառելուց հետո միայն պետք է դիմեր դատարան, ոչ թե առաջին հերթին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա