Մխիթարյանը հանդիպել է Բայբուրդյանին
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Լոս Անջելեսում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի հետ։
Ամերիկյան այդ քաղաքում իր ակումբի հետ մարզվող Մխիթարյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչներին։
«Հաճելի հանդիպում Հայաստանի հյուպատոսի հետ»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած լուսանկարները վերնագրել է Մխիթարյանը։
Դրանցից մեկից դատելով նա իր մարզաշապիկն է նվիրել Արմեն Բայբուրդյանին։
Հիշեցնենք, որ «Արսենալ»-ն այսօր օրերին Լոս Անջելեսում է։ Մխիթարյանը հաճախ է լուսանկարներ հրապարակում մարզումների ընթացքից, ինչպես նաև ընկերների հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա