Զոհրաբյան. Եթե գործընթացը մնա քաղաքական դաշտում, միջազգային բազմաթիվ կառույցներ նմանօրինակ հայտարարություններով են հանդես գալու
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համար անակնկալ չէր Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությունում անդրադարձը՝ Հայաստանում ընթացող գործընթացներին։
«Երբ ողջ վեթթինգա-սահմանադրականդատարանային գործընթացը սկսվեց, ես ասացի, որ եթե գործընթացները շարունակեն մնալ քաղաքական դաշտում, իսկ այս պահին գործընթացները ոչ թե իրավական դաշտում են, որտեղ պետք է լինեին, այլ քաղաքական դաշտում, ստանալու ենք Վենետիկի հանձնաժողովի շատ կոշտ եզրակացությունը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ն. Զոհրաբյանի խոսքով, ԵԽԽՎ հունիսյան նստաշարջանի ժամանակ խոսել է Վենետիկի հանձնաժողովի տարբեր փորձագետների հետ, եկել է իր մտահոգություններ է փոխանցել իշխանություններին. «Ասել եմ՝ մի փորձեք այդ թնջուկը, Սահմանադրական դատարանի շուրջ խնդիրը լուծել քաղաքական պրեսինգի ճանապարհով, գնահատականը կոշտ է լինելու։ «Իմ քայլի» գործընկերներից մեկն ինձ պատասխանեց, որ Վենետիկի հանձնաժողովի 1-2 փորձագետի տեսակետը դեռևս Վենետիկի հանձնաժողովի համապարփակ տեսակետ չէ։ Այսօր արդեն ունեցանք Վենետիկի հանձնաժողովի համապարփակ տեսակետը։ Եթե գործընթացը շարունակի մնալ քաղաքական դաշտում, ոչ միայն Վենետիկի հանձնաժողովի, այլ միջազգային բազմաթիվ կառույցներ նմանօրինակ հայտարարություններով են հանդես գալու»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Վենետիկի արձանագրությունից հետո մենք հասկացանք, թե ինչու էր իշխանության այս հապճեպությունը
- «Իրավական ուղի». Վենետիկի հանձնաժողովում տեսնում են ՀՀ Սահմանադրական դատարանի գործող դատավորների մանդատի նկատմամբ միջամտության վտանգ
- Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը` վեթինգի և Վահե Գրիգորյանի հայտարարության մասին․ Արփինե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան