Ջոկովիչ. Նադալն ու Ֆեդերերը հիմնական պատճառներն են, թե ինչու եմ շարունակում խաղալ
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի մրցաշարում հաղթելուց հետո պատմել է այն մասին, թե հանուն ինչի է շարունակում է իր կարիերան։
«Ինձ թվում է, ես ավելի եմ մոտեցել Ռաֆայելին և Ռոջերին, բայց նաև նրանք ենք շարունակում հաղթել մրցաշարերում։ Մենք այսպես լրացնում ենք միմյանց՝ ստիպելով միմյանց աճել և զարգանալ, և դեռ շարունակել մնալ այս խաղում։
Այդ երկու տղաները հիմնական պատճառն են, թե ինչու ես մինչև հիմա խաղում եմ այս մակարդակում։ Այն փաստը, որ նրանք ստեղծել են թենիսի պատմությունը, նաև մոտիվացնում են ինձ, ոգեշնչում են ինձ փորձել կրկնել այն, ինչին նրանք հասել են, նույնիսկ հասնել ավելիին։ Կհաջողվի ինձ դա անել, չգիտեմ։ Հարցը տարիքը չէ։ Ռոջերն ինձ ոգեշնչում է 37 տարեկանում հասած հաջողություններով»,- championat.com-ի հաղորդմամբ՝ ասել է Ջոկովիչը։
Նա նշել է, որ ամեն ինչ կախված է նրանց, թե ինչքան երկար նա կխաղա և արդյոք կունենա հնարավորություն։
«Դա կախված է ոչ միայն ինձանից, նաև հանգամանքներից։ Ես միայն թենիսիստ չեմ, ես հայր եմ և ամուսին։ Պետք է դա հաշվի առնել։ Ինձ որևէ մեկը չի պարտավորեցնում խաղալ թենիս։ Ես խաղում եմ, որովհեև սիրում եմ և ունեմ իմ կյանքում ամենամոտ մարդկանց աջակցությունը։ Դեռ այդպես է, հույս ունեմ, հինգ տարուց չի փոխվի», ասել է Ջոկովիչը։
Հիշեցնենք, որ նախօրեին Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի եզրափակչում մրցել էր շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հետ։ Հաղթողին պարզելու համար հարկավոր է եղել գրեթե 5 ժամ ու 5 խաղափուլ։ Հաղթել է Նովակ Ջոկովիչը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա