Ֆեդերեր. Չեմ կարող հավատալ, որ բաց թողեցի նման անհավանական հնարավորությունը
Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը խոստովանել է, որ մինչև հիմա չի կարողանում հավատալ, որ պարտվել է Ուիմբլդոն-2019-ի եզրափակչում: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, միաժամանակ 37-ամյա շվեյցարացի թենիսիստը հայտարարել է, որ բավարարված է իր խաղի մակարդակից:
«Դժվար է փոխանցել, թե ինչ եմ հիմա զգում: Դա, իհարկե, ցավալի է: Չեմ կարող հավատալ, որ բաց թողեցի հաղթանակի նման անհավանական հնարավորությունը: Ես երկու մաթչբոլ ունեի, բայց չօգտվեցի»,- ասել է Ֆեդերերը:
Ֆեդերերը նշել է, որ իր խաղից բավարարված է ու հատուկ նշել է նաև Նովակ Ջոկովիչին, որն, ըստ շվեյցարացու, հիասքանչ թենիս է ցուցադրել:
Հարակից հրապարակումներ`
- Ջոկովիչ. Նադալն ու Ֆեդերերը հիմնական պատճառներն են, թե ինչու եմ շարունակում խաղալ
- Ուիմբլդոնի մրցաշարի հաղթողը Նովակ Ջոկովիչն է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա