Նույնիսկ եվրոպացիները սկսել են չհավատալ Փաշինյանի ու Ջհանգիրյանի արցունքներին. Ժամ
Արտակ Հակոբյանը «Ժամ»-ում գրում է. «Անցած տարվա իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը խոստանում էր նոր Հայաստանին «արժանապատիվ արտաքին քաղաքականություն», որն էապես կտարբերվեր նախորդներից: Արդյունքները բոլորի համար այսօր ակներև են:
Ռուսաստանի հետ մենք ունենք խիստ անորոշ հարաբերություններ, ՀԱՊԿ-ում ՝ պարտվեցինք: Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը մեր անվտանգության գլխավոր հենքերն են: Իսկ թե ինչ հետևանքներ կարող են ունենալ այս իրավիճակը Հայաստանի համար, նույնիսկ չենք էլ ուզում կանխատեսել: ԱՄՆ-ի հետ մենք ոչ մի հարաբերություններ չունենք, իսկ Փաշինյանն այդ երկրի նույնիսկ պետքարտուղարի հետ չկարողացավ հանդիպել: Սիրիա զորախումբ ուղարկելն ու Լիդիան Արմենիա ընկերության հետ այս աստիճանի կոպիտ վարվելակերպ ամերիակիցիները երբեք չեն մոռանա: Միակ գործոնը, որն այսօր հուզում է ամերիկացիներին Ղարաբաղի հարցում « կարծրատիպեր փոխելն» է, որի արդյունքում էլ նրանք «Ազատություն» ռադիոկայանը դարձրել են Փաշինյանի պարզունակ կցորդը, որն այդքան էլ բնորոշ չէր Վաշինգտոնի համար:
Հասկանալի է, որ այս ուղղությամբ էլ Փաշինյանը ոչ մի դրական մեսսիջ չի ստանալու, եթե «սերգոջանի խնդիրները չլուծի»:
Մնում էր թերևս եվրոպական ուղղությունը, որտեղ Փաշինյանին դեռ հավատում էին: Սակայն վերջին դատաիրավական քայլերից հետո, նույնիսկ այստեղ սկսել են կասկածել Փաշինյանի վրա: ՔանզիՓաշինյանի կողմից հին վարքաբեկված դեմքերի վերակենդանացման փորձերն ու խիստ կասկածելի քայլերը մտահոգում են նրանց:
Եթե Մոսկվան Փաշինյանի արցունքներին չէր հավատում, որը ինչ- որ կերպ հասկանալի էր, ապա Վենետիկի հանձնաժողովի այս վերջին փաստաթղթից հայտնի է դառնում, որ Եվրոպայում էլ առանձնապես Փաշինյանի արցունքներին չի հավատում:
Այստեղ է, որ առաջանում է հետևյալ հարցադրումը: Այդ դեպքում, ո՞ւմ հույսին է մնացել Փաշինյանը: Հուսանք, որ նա չի հավատում Արարատ Միրզոյանի այն խոսքերին, թե «... հենց Հայաստանն է այսօր աշխարհում դեմոկրատիայի իրական բաստիոնը...»:
Պարզ է, որ այս ամենը չի կարող երկար տևել, և վաղ թե ուշ հանրության նույնիսկ «հպարտ» մասը հարցադրում է անելու, թե բա ո՞ւր է գնում Հայաստանը, երբ գրեթե բոլոր ուղղություններով միայն բացասական արդյունքներ ենք արձանագրում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա