Արագիլների անկում Արարատի մարզի Հովտաշատ գյուղում
Հուլիսի 15-ին Արարատի մարզի Հովտաշատ գյուղից ահազանգ ստացվեց, որ արագիլների անկում է նկատվել։
Խնդրի հետ կապված Civil Voice և Թռչնասերների Կենտրոն հասարակական կազմակերպությունները դիմել են Արարատի մարզպետարանի ՍԱՊԾ-ի աշխատակից Համբարձումյանին։
Civil Voice-ը հայտնում է, որ վերջինը խնդրին արագ արձագանքելով ժամանել էր տարածք և ուսումնասիրել, սակայն դին հայտնաբերել չէր հաջողվել։ Պարոն Համբարձումյանը հավաստիացրել է, որ դին հայտաբերվելուն պես այն կուսումնասիրվի։
Արագիլների վիճակը տեղում պարզելու համար Civil Voice ՀԿ փորձագետ Սիլվա Ադամյանը, ներկայացուցիչներ Միքայել Համբարձումյանը և Նաիրե Սահակյանը նշված վայրում էին։
Ուսումնասիրելով արագիլներին պարզ է դարձել, որ շուրջ 4-5 առանձնյակի փետրավորումը աղտոտված էր անհասկանալի նյութով, որի պատճառով էլ թռչունները չեն կարողանում թռչել։ Տեղի բնակիչների օգնությամբ նրանք այցելել են նաև հարակից ջրանցքը, որտեղից սնվում էին արագիլները։ Ջրանցքում այտնաբերվել են աղբով լի պարկեր։
«Ենթադրում ենք, որ ջրանցքի մեջ յուղային որևէ նյութի արտահոսք է եղել, ինչի հետևանքով արագիլները չեն կարողանում թռչել։ Հրավիրում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչության և ‹‹Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն›› ՊՈԱԿ-ին հետամուտ լինել խնդրին, տեղում հետազոտել թռչուններին, ջրանցքից վերցնել ջրի նմուշներ և պարզել իրավիճակը»,-նշում է աղբյուրը։
Civil Voice-ը հիշեցնում է, որ 2017թ․-ի հուլիսի 13-ին Civil Voice և Թռչնասերների կենտրոն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Հովտաշատ և Դարրնիկ գյուղերում էին, որտեղ նկատվել էր արագիլների մասսայական անկում։ Հետագայում («Ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոն»-ի) ուսումնասիություններից պարզ դարձավ, որ թռչունների անկման պատճառը փետուրների յուղով պատված լինելն էր, որի հետևանքով արագիլները չէին կարողացել թռչել և սատկել ՝էին։ Այն տարածքը, որի պատճառով վնասվել էին թռչունները հայտնաբերել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան